Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Իշխանության «սպիտակ ագռավը»

Իշխանության «սպիտակ ագռավը»
04.11.2019 | 20:36

Այնպիսի տպավորություն է, որ այս իշխանությունում միակ սթափ մարդը պաշտպանության նախարարն է, որը հարցերին նայում է այնպես, ինչպես որ է: Դավիթ Տոնոյանն այսօր, անդրադառնալով ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովին, հայտարարել է, որ պաշտպանության նախարարության համար ապրիլյան ռազմական գործողությունների առումով ամեն ինչ պարզ է եւ անորոշ հանգամանք չկա:

Նախարարը ոչ այս իշխանությանը բնորոշ պատասխան է տվել, որով փաստում է, որ մինչ խորհրդարանի այդ հանձնաժողովը զբաղված է քաղաքական ինչ-ինչ հարցերով, այդ հարցի թիվ մեկ պատասխանատուին` ՊՆ-ին, ամեն ինչ պարզ է: Իսկ եթե պատերազմը վարող ու դրա հետևանքների համար նաև պատասխանատվություն կրող գերատեսչության համար ամեն ինչ պարզ է, ի՞նչ է քննում ԱԺ հանձնաժողովը, ինչու՞ է այս կամ այն, նախկին ու ներկա պաշտոնյաներին հարցաքննում: Տոնոյանի այս հայտարարությամբ նաև ջուրն է լցվում այս հանձնաժողովով նախկիների վրա «բիծ» գտնելու, ինչ-որ բաներ վերագրելու մեծ ցանկության վրա:


Ավելին, Դավիթ Տոնոյանը պաշտպանել է նաև Սեյրան Օհանյանին, ում դեմ այս իշխանությունը քրեական գործ է հարուցել: Փաստորեն, այս հարցում էլ նա դեմ է գնում օրվա իշխանության քաղաքականությանը: Թե այս հայտարարություններն ինչ կարժենան Դավիթ Տոնոյանի համար, կերևա առաջիկայում, բայց ակնհայտ է, որ առաջին իսկ օրից Տոնոյանը ոչ մի կերպ չի համադրվում այս իշխանության հետ, յուրային չի դառնում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3292

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ